Մոսկվայում հայաստանցի ցուցարարներին սատարող համերաշխության ակցիա կանցկացվի26 հունիսի 2015 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին, տեղի ժամանակով 15:00-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ տեղի կունենա համերաշխության ակցիա, որի նպատակն է սատարել Հայաստանի քաղաքներում ընթացող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքին: Ակցիայի կազմակերպիչների Facebook-յան էջում նշվում է, որ ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրելու: «Մենք մտադիր չեն խանգարելու Մոսկվայի հասարակական կարգը, մենք թույլ չենք տա մեր ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ: Խնդրում ենք Մոսկվայի իշխանություններին ու բնակիչներին ըմբռնումով մոտենալ և ձեր ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարության համար: Մեր ակցիայի նպատակն է դժգոհություն հայտնել ՀՀ իշխանությունների գործողությունների վերաբերյալ` նամակ փոխանցելով դեսպանատան ներկայացուցչին: Մեր նպատակին հասնելուն պես մենք կցրվենք տներով»,-հայտարարում են կազմակերպիչները` կոչ անելով մոսկվաբնակ հայերին միանալ իրենց, PanARMENIAN.Net ին են հայտնել Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնում: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում: Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |