Ճապոնիան պատրաստ է ընդլայնել գործակցությունը ՀՀ առողջապահության ոլորտում26 հունիսի 2015 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի առողջապահության ոլորտում գործակցությունը: Այս մասին հայտնել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ: «Կարծում ենք, որ համատեղ ծրագրերը շարունակական կլինեն»,- ընդգծել է նախարարը՝ բարձր գնահատելով «Թոշիբա մեդիքալ սիսթեմ» ճապոնական ընկերության կողմից ՀՀ-ում կատարված աշխատանքը, գրանցված հաջողություններն առողջապահական ոլորտում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: Մուրադյանը նաև հայտնել է, որ ընկերության ղեկավարի հետ վերջերս կայացած հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Այս համատեքստում նա շեշտել է, որ Հայաստանի համար հետաքրքիր է Ճապոնիայի առողջապահական համակարգի փորձը ոչ միայն ֆինանսավորման, այլև կառավարման տեսանկյունից: Մասնավորապես` կարևորվել է բնակչության առողջության պահպանման առաջնային օղակի հզորացմանն ուղղված քաղաքականությունը, որին են միտված նաև ՀՀ առողջապահության նախարարության վերջին շրջանում իրականացվող մի շարք ծրագրեր: Մուրադյանը հայտնել է, որ Հայաստանի առողջապահության բնագավառում Ճապոնիայի ժողովրդի և Ճապոնիայի կառավարության (Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) միջոցով) անհատույց օգնությամբ արդեն իսկ իրականացվել է դրամաշնորհային երեք ծրագիր: «Անգնահատելի է Ձեր աջակցությունը Հայաստանի առողջապահական հիմնարկների տեխնիկական վերազիննման գործում»,- ընդգծել է նախարարը Հայաստանի հիվանդանոցների տեխնիկական վերազիննման գործում փոխգործակցությունը սկսվել է դեռևս 1997-ին, երբ ՀՀ կառավարությունը Ճապոնիայի կառավարությանը «Արմենիա» բժշկական կենտրոնը սարքավորումներով հագեցնելու նպատակով հայտ էր ուղղել Ճապոնական ODA դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Երկրորդ ծրագրում ընդգրկված էին հանրապետության երեք հիվանդանոց: Վերջին ծրագիրը իրականացվել է տաս տարի առաջ՝ 2005-ին: Երրերդ ծրագրի շնորհիվ սարքավորումներով հագեցավ մարզային երկու (Հրազդանի և Գավառի) և երևանյան մեկ (Պերինատոլոգիայի, մանկարձության և գինեկոլոգիայի կենտրոն) ծննդատուն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |