28-րդ Ունիվերսիադային ՀՀ-ից կմասնակցի 12 մարզիկ26 հունիսի 2015 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմասնակցի Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին անցկացվելիք 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա): Պատվիրակության կազմում 22 հոգի է, այդ թվում՝ 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար: ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի ուսանող մարզիկները կպայքարեն 6 մարզաձևում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ մրցութային մարզաձևերը, համաձայն Ունիվերսիադայի անցկացման կանոնների, ընտրվել են կազմակերպիչ երկրի կողմից: «Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մենք ազգային թիմում չենք ընդգրկել, օրինակ, շախմատ, ըմբշամարտ, բռնցքամարտ, որոնցում մեր մարզիկներն ավանդաբար հանդես են գալիս հաջողությամբ: Սակայն մեր թիմը լավ է նախապատրաստված և մենք հույս ունենք, որ Գվանգջուից վերադառնալու ենք հաղթանակով», - պարզաբանել է պատվիրակության ղեկավարը: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կազմավորվել է 1994-ին: Հայաստանի ուսանող մարզիկները Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մասնակցում են 1995-ից: Այս ընթացքում Հայաստանի թիմն ունեցել է լուրջ հաջողություններ, մասնավորոպես՝ 2011-ին Չինաստանի Շեն Ժեն քաղաքում կայացած Ունիվերսիադայից հայ ուսանող մարզիկները վերադարձել են ոսկե մեդալով, իսկ 2013 –ի ՌԴ Կազան քաղաքում կազմակերպված մրցումներում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ մեկ ոսկե: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |