Financial Times. Հունաստանը զիջումների կգնա վարկատուներին26 հունիսի 2015 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի իշխանությունները եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարներին են ներկայացրել իրենց առաջարկները` համաձայնվելով մի շարք զիջումների վարկատուների պահանջով, հայտնում է Financial Times-ը: Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթը, որը փոխանցվել է Եվրախմբին հունիսի 25-ին: Ըստ պարբերականի, Հունաստանը պնդում է, որ բոլոր այն կորպորացիաները, որոնց շահույթը գերազանցում է 500 հազար եվրոն, 12% հարկ վճարեն, ինչն, ըստ կառավարության հաշվարկների, մինչև հաջորդ տարվա ավարտը գանձարան կբերի 1,4 մլրդ եվրո: Բացի այդ, նշվում է գործատուների կենսաթոշակային հիմնադրամ փոխանցվող գումարը 3,9% բարձրացնելու և կենսաթոշակային տարիքն աստիճանաբար ավելացնելու անհրաժեշտությունը` մինչև 67 տարեկան: Հունաստանի իշխանությունները պնդում են, որ աղքատ թոշակառուներին տրվող դրամաշնորհները ոչ թե աստիճանաբար դադարեցվեն, այլ «փոխարինվեն»: Վարկատուներն իրենց հերթին նշում են, որ այդ միջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հունաստանի տնտեսական աճի վրա: Նրանք, մասնավորապես, պնդում են, որ կենսաթոշակային տարիքի բարձրացումն «ավելի ագրեսիվ տեմպերով» ընթանա: Միևնույն ժամանակ, ասվում է, որ Հունաստանի իշխանությունները մի շարք զիջումների են գնացել: Մասնավորապես, Աթեքնը համաձայնվել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 2022 թ., ոչ թե 2025 թ., ինչպես նախկինում էր ենթադրվում: Հունաստանը նաև որոշել է «փոխարինել» թոշակառուների դրամաշնորհային համակարգը 2 տարով ավելի շուտ` 2018-ին: Մյուս հարցերում Աթենքն ու վարկատուները նախկինի պես հեռու են համաձայնությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հունաստանն ու նրա վարկատուները արդեն մի քանի ամիս է բանակցում են երկրում բյուջեի տնտեսման ու բարեփոխումների ծրագրի շուրջ: Համաձայնության գալու վերջին ժամկետը հունիսի 30-ն է: Հետո ծրագիրն այլևս չի գործի և մնացած 7,2 մլրդ եվրոն այլևս չի հատկացվի Հունաստանին: Հունիսի 30-ին Հունաստանը պետք է մարի ԱՄՀ վարկի հերթական մասնաբաժինը: Հունիսի 23-ին Բրյուսելում աշխատանքն ավարտեց հունական պարտքի վերաբերյալ գումարված արտահերթ Եվրագագաթնաժողովը, որի արդյունքները միանշանակ չեն Հունաստանի համար: Մի կողմից, երկիրը մնում է եվրոյի գոտում և դրամական միջոցներ է ստանում Եվրամիությունից, մյուս կողմից` ստիպված է փոխզիջման գնալ` պահպանելով սոցիալական լարվածությունը: Եվրամիությունը Հունաստանին 35 մլրդ եվրո կտրամադրի մինչև 2020 թ.: Ինչպես հայտարարեց Եվրահաձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, միջոցները «հատկացվում են ոչ միայն բյուջեի կոնսոլիդացիայի համար, դրանք անհրաժեշտ են իրական տնտեսության համար»` աշխատատեղերի ստեղծման համար: Սակայն Եվրամիությունը չի պատրաստվում չեղյալ համարել Հունաստանի պարտքը, հայտարարեց Յունկերը: Նա ասաց, որ հիմա ժամանակը չէ քննարկելու պարտքի կրճատելու մասին Հունաստանի խնդրանքը: Ավելի վաղ պարտատերերը պահանջում էին Հունաստանից կրճատել կենսաթոշակները, թոշակառուներին տրվող նպաստները և աշխատավարձերը: Հունաստանի իշխանությունները հակադարձում էին, որ 5 տարվա տնտեսման ռեժիմից հետո երկիրը հայտնվել է ծանր ֆինանսական և տնտեսական ճգնաժամում և նոր միջոցների բնակչությունն այլևս չի դիմանա: Սակայն Հունաստանը ստիպված եղավ գնալ որոշ զիջումների` դրանցից մեկը ԱԱՀ ավելացումն է, և որոշ միջոցներ բիզնեսի համար: 2010 թ. ի վեր, երբ ճգնաժամ արձանագրվեց Հունաստանի պետպարտքի հարցում, ԵՄ-ն ու ԱՄՀ-ն այդ երկրին գրեթե 250 մլրդ եվրո հատկացրեցին, և Աթենքը աստիճանաբար պետք է վերադարձնի գումարը: Չնայած, որ 2012-ին պարտքը մասնակիորեն չեղյալ համարվեց, այդ երկրի պետպարտքը ներկա պահին գերազանցում է 315 մլրդ եվրոն, ինչը կազմում է ՀՆԱ 175 տոկոսը: Դա 3 անգամ գերազանցում է եվրոյի երկրների համար սահմանված պետպարտքի թույլատրելի շեմը, որն, ըստ Կայունության և աճի պակտի կազմում է ՀՆԱ 60 տոկոսը Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |