Բաղրամյան պողոտայում ատրճանակ է հայտնաբերվել․ Այն կրողը բերման է ենթարկվել![]() 27 հունիսի 2015 - 01:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին` ժամը 00.20-ին, Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992-ին ծնված Տիգրան Ռոստոմյանն է:Ատրճանակն առգրավվել է։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: Մինչև այդ Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնողներին է մոտեցելՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու կոչ արել ավելի վաղ Մաշտոցի պողոտան փակած երիտասարդների բացել ճանապարհը, գրում է Panorama.am-ը: Երթևեկությունը Մաշտոցի պողոտայում կաթվածահար էր եղել։ «Ոստիկանությունը գործողություն չի իրականցի ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդն օրինապահ է: Կենդանի պատ եք կանգնել, մե՞նք ենք ժողովրդի թշնամին, մենք ժողովրդի պաշպանն ենք: Սա մեր բոլորի քաղաքն է, չի կարելի փակել գլխավոր պողոտաները»,- ասել է ոստիկանապետը: Ավելի ուշ ոստիկանները ցուցարարներից ազատեկլ են Մաշտոցի պողոտան, երթևեկությունը վերականգնվել է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |