Արցախի «Տնջրե» 4-րդ միջազգային փառատոնին կմասնակցեն երաժիշտներ աշխարհի 11 երկրից27 հունիսի 2015 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը 4-րդ անգամ կկազմակերպվի Արցախում հունիսի 28-ից հուլիսի 5-ը: Փառատոնին կմասնակցեն պատանի կատարողներ աշխարհի 11 երկրից` Իտալիայից, Սլովենիայից, Բոսնիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Լիտվայից, Սինգապուրից, Նիդեռլանդներից, Հայաստանից ու Արցախից, հաղորդում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Փառատոնի շրջանակում մասնակիցները հանդես կգան անհատ կատարումներով, անսամբլներում և նվագախմբի հետ: Փառատոնային համերգները կանցնեն Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Բերձոր, Ճարտար քաղաքներում: Փառատոնի օրերին Ֆինլանդիայից ու Նիդեռլանդներից հրավիրված ճանաչված մասնագետների կողմից կտրվեն դաշնամուրի, ջութակի և կլառնետի վարպետության դասեր: «Տնջրե» փառատոնը, որի կազմակերպիչն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, առաջին անգամ կազմակերպվել է 2010-ին: Դրա խորհրդանիշն Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող պատմական սոսի (ղրբ. բարբառով՝տնջրե) 2000-ամյա ծառն է: Փառատոնի նպատակն է՝ խթանել Արցախում դասական երաժշտարվեստի զարգացումը, արցախցի երիտասարդ երաժիշտներին հաղորդակից դարձնել համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին, նպաստել տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի հաստատմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |