Քրդերին հաջողվել է ազատագրել Կոբանին ԻՊ-ից27 հունիսի 2015 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Քրդերի ինքնապաշտպանական ուժերը (ՔԻՈւ) ազատագրել են Կոբանիի արվարձանները «Իսլամական պետության» գրոհայիններից, հայտնել է քրդական «Ֆիրաթ» գործակալությունը: Ըստ գործակալության, աշխարհազորայիններին հաջողվել է ոչնչացնել բոլոր գրոհայիններին, որոնք դիրքավորվել էին քաղաքի արվարձանային հիվանդանոցում` այդպիսով ամբողջապես վերականգնելով իրենց հսկողությունը Կոբանիում: «Իսլամական պետության» գրոհայինները հարձակվել էին Թուրքիային սահմանակից սիրիական Կոբանիի վրա հունիսի 25-ին: Գրոհն ուղեկցվում էր բնակելի թաղամասերի ականանետային կրակով, որի արդյունքում մի քանի տասնյակ խաղաղ քաղաքացի զոհվեց, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Իսլամական պետության» գրոհայինները կրակ բացեցին Կոբանիի կենտրոնում, ականատեսները հայտնում էին, որ փողոցներում սպանվածների դիեր կան: Ինչպես հայտնեց Reuters գործակալությունը բժիշկների վրա հղումով, պայթյունի և մարտերի հետևանքով 12 մարդ է զոհվել, մոտ 70-ը վիրավորվել է: Քաղաքի պաշտպանությունը ճեղքելու անհաջող փորձերից հետ ԻՊ գրոհայինները, լրացուցիչ ուժեր բերելով հարևան գավառներից, հունիսի 26-ին երկրորդ գրոհը ձեռնարկեցին, սակայն քաղաքի պաշտպաններին հաջողվեց զսպել հարձակումը: Մարտերի ընթացքում զոհվեց մոտ 150 մարդ: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: «Իսլամական պետությունն» առաջին անգամ քաղաքը գրոհելու փորձ ձեռնարկեց անցյալ տարվա աշնանը, այն ժամանակ քաղաքը 4 ամիս պաշարման մեջ էր` տասնյակ հազարավոր մարդիկ փախստական դարձան: Սակայն այն ժամանակ քրդերին հաջողվեց պաշտպանել քաղաքն ու հարձակման անցնել: Մինչդեռ Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հունիսի 16-ին հայտարարեց, թե «էթնիկ զտումների նշաններ է տեսնում Սիրիայի հյուսիսում ինչպես քուրդ աշխարհազորայինների, այնպես էլ «Իսլամական պետության» գործողություններում»: «Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |