«Երևան դրիֆթինգ» բաց ավտոերթը կանցկացվի հունիսի 28-ին27 հունիսի 2015 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 28-ին կանցկացվի էքստրեմալ վարման «Երևան դրիֆթինգ» բաց ավտոերթ: Մրցաշարը մեկնարկում է երևանյան ժամանակով 13:00-ին և կավարտվի 20:30-ին: Այս մասին հունիսի 28-ին հայտնել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահության անդամ, STR ավտոակումբի նախագահ Արսեն Մանուկյանը: Մրցաշարն անցկացվում է քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում: «Գլխավոր մրցավարը Լիբանանից հրավիրված հատուկ հյուր է: Նա մեր հայրենակից, MMS Rally-ի չեմպիոն Գարո Հարությունյանն է, որը մրցաշարի ընթացքում հատուկ վարպետության դասեր կանցկացնի բոլոր ցանկացողների հետ` նրանց տարբեր խուսավարումներ սովորեցնելով», - ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ավտոշոուին: Հարությունյանն իր հերթին նշել է, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանում ավտոմարզաձևի զարգացմանն օժանդակելն է: «Մանուկյանի հետ մենք մի փոքր պետք է աշխատենք մրցաշարի կանոնների վրա, որ այն ավելի բարդ և հետաքրքիր, ինչպես նաև ավելի մասշտաբային դարձնենք: Մենք պետք է հսկայական աշխատանք կատարենք, որ օգնենք սիրող ավտոմրցաշավորդներին դուրս գալ պրոֆեսիոնալ մակարդակի», - ավելացրել է նա: Վերջին տարիներին Հայաստանն աստիճանաբար սկսել է ներգրավվել էքստրեմալ մարզաձևերի մրցումներում: 2012-ին Հայաստանում անցկացվեց BeeCross 2012 հանրապետական ավտոքրոսի մրցույթը, ինչից հետո էքստրեմալ տարբեր մարզաձևերի 10 թիմ Հայաստանից մասնակցեցին Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |