Candoco. Նոր բեմադրություն հայկական առաջին ներառական պարային խմբի կատարմամբ27 հունիսի 2015 - 21:23 AMT PanARMENIAN.Net - «Մի լքիր ինձ» պարային ներկայացման հաջողությունից հետո Candoco ներառական պարային խմբի մասնագետների աջակցությամբ Փոքր թատրոնում կբեմադրվի նոր ներկայացում Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմաններ» ծրագրի շրջանակում: Ներկայացման կազմում ներգրավված են Փոքր թատրոնի և ներառական պարային խմբի դերասանները: «Նոր ներկայացման թեման վերաբերում է մեր պատմության ամենացավալի դեպքերին և ներկայացնում է հայրենիք, տուն փնտրելու ու վերագտնելու գաղափարները» - PanARMENIAN.Net ին ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը: 2014-ին հիմնվել է Հայաստանում առաջին ներառական թատերական և պարային խումբը` բաղկացած հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներից: Խումբը ստեղծվել է Միացյալ Թագավորության հանրահայտ Candoco պարային խմբի նմանությամբ և աջակցությամբ: 2014-ի հոկտեմբերին ՀայՖեստ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ պարախմբի առաջին` «Մի լքիր ինձ» պարային բեմադրության պրեմիերան: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Ջեմայմա Հոադլին, գեղարվեստական խորհրդականն է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Սթինա Նելսենը և Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը: Հատուկ ներկայացման բեմադրման աշխատանքներին մասնակցելու և աջակցելու համար հունիսի 13-27-ը Հայաստանում են Միացյալ Թագավորության Candoco ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և դերասան Ջեմայմա Հոադլին: «Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և Մշակույթի նախարարությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |