Ի՞նչ իրավունքներ ունի բերման ենթարկված կամ ձերբակալված քաղաքացին․ Իրազեկման թերթիկ28 հունիսի 2015 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց իրավունքների իրազեկման թերթիկում, որն իր էջում հրապարակել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, եթե հավաքի ժամանակ ինչ-որ մեկին բերման են ենթարկել կամ ձերբակալել են, նա իրավունք ունի՝ • Բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու պահից իմանալ բերման ենթարկող կամ ձերբակալող ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, բերման ենթարկելու կամ ձերբակալելու հիմքերը, • Ստանալ իր կարգավիճակից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցում, • Պահանջել և ունենալ պաշտպան, • Հրաժարվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց: • Բացատրություն կամ ցուցմունք տալ միայն պաշտպանի ներկայության դեպքում, • Իր մասին լրացված արձանագրություններում հետևել ժամերի ճիշտ արձանագրմանը, • Իր մասին լրացված արձանագրություններում անձամբ նշել (ֆիքսել) տվյալ գործողությունը կատարելու հստակ ժամը, • Իր նկատմամբ բարեկիրթ, արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունքի, • Չներկայանալ (չհայտնել անուն ազգանուն), • Չտալ մատնահետքեր, • Իմանալ իրեն առնչվող ցանկացած ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, • Ազատությունից զրկելուց 4 ժամ անց ձերբակալման մասին չհայտարարվելու դեպքում, օրենքի ուժով պետք է համարվեք ձերբակալված և ունենաք լռելու իրավունք, • Որպես վկա ներգրավված կամ կարգավիճակ չունեցող անձինք իրավունք ունեն հրաժարվել բժշկական հետազոտությունների ենթարկվելուց: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել էր հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա։ Հաջորդ օրը երեկոյան նստացույցը վերսկսել էր ու շարունակվում է մինչև օրս։ Ավելի ուշ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գարիկ Գալիկյանը PanARMENIAN.Net ին ասել էր, որ ցրման ժամանակ լրագրողների դեմ ոստիկանների գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի «Գույքի դիտավորյալ ոչնչացում» և «Լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում» հոդվածներով նախատեսված հանցակազմ է տեսնում:Ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններից մարմնական վնասվածքներ ստացած ցուցարարներին ու լրագրողներին, փաստաբանը նշել էր, որ պետք է զննվել ու ստանալ այդ վնասվածքների աստիճանների բժշկական փորձաքննությունների արդյունքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |