ԱՊՀ երկրները գիտատեխնիկական տեղեկատվություն կփոխանակեն![]() 29 հունիսի 2015 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները համաձայնագիր են կնքել գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 29-ին իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում: Համաձայնագրում ասվում է, որ գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումն իրականացվել է կամավոր հիմունքներով: Այն ներառում է տեղեկատվական ռեսուրսների համատեղ կազմավորում և օգտագործում, հիմնարար և կիրառական հետազոտությունների տեղեկատվական ապահավուոմ, նորարարական մշակումներ ճշգրիտ, բնական ու տեխնիկական գիտությունների ոլորտում: Փաստաթուղթն ուղղված է գիտատեխնիկական տեղեկատվության ազգային համակարգերի զարգացմանը և տեղեկատվական ռեսուրսների փոխշահավետ օգտագործման զարգացմանը: Համաձայնագրի մասնակիցները կարող են համատեղ գործունեության ծրագրեր մշակել միջպետական փոխանակման ոլորտում` հաշվի առնելով ազգային համակարգերի շահերը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |