Վրաստանի վարչապետ. Թբիլիսին մտադիր է երկխոսության միջոցով կարգավորել հարաբերությունները ՌԴ հետ![]() 29 հունիսի 2015 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը մտադիր է «կառուցողական և առավելապես պրագմատիկ երկխոսության միջոցով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 29-ին վրացական «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ «մոտ 2 տարի առաջ Վրաստանը ուղիղ երկխոսութուն սկսեց ՌԴ հետ (խոսքը Աբաշիձե-Կարասին հանդիպումների մասին է), դա անհրաժեշտ էր, «քանի որ Վրաստանը կարևորում է հարաբերությունների կարգավորումը հարևան պետության հետ»: «Երկխոսության ընթացքում մենք հաջողության հասանք առևտրատնտեսական կապերի վերականգնման և զարգացման գործում, Վրաստանի համար բացվեց ռուսական շուկան, ինչը կարևոր է մեր երկրի քաղաքացիների համար»,-ասել է Ղարիբաշվիլին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Անդրադառնալով երկու պետությունների քաղաքական հարաբերություններին` նա ասել է, որ «ՌԴ հետ երկխոսությունը պետք է շարունակել: Միայն այս ճանապարհով մենք կարող ենք համաձայնության հասնել ու պայմանավորվել վրաց-ռուսական հարաբերությունների բոլոր կարևոր հարցերի շուրջ»,-ասել է վարչապետը: Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերին Ժնևի արվարձանում: Պրահայում 2013-2014 թթ. տեղի է ունեցել 7 հանդիպում, ևս մեկն անցկացվեց ընթացիկ տարվա փետրվարին: Հերթական խորհրդակցությունները Չեխիայի մայրաքաղաքում կայանալու են հուլիսի կեսին: Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսի վերջում՝ Ցխինվալի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ ու երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |