ՊՆ-ում չեն բացառում, որ Եվրախաղերից հետո Բաքուն կարող է սրել իրավիճակն առաջնագծում![]() 29 հունիսի 2015 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կարող է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: Հայաստանի ՊՆ-ում չեն բացառում իրադարձությունների նման ընթացքը և շեշտում են, որ հայկական զինված ուժերը ոչ միայն կարող են համարժեք պատասխան տալ, այլ շատ ավելի խիստ հակահարված տալ: «Չեմ հասկանում հակառոկարդի կողմից իրավիճակի սրման պատճառները, սակայն միևնույն ժամաակ, մարծում եմ, որ Եվրոպական խաղերի ավարտից հետո իրավիճակը սահմանում կարող է լարվել, քանի որ մենք լավ գիտենք, թե ում հետ գործ ունենք և մեզ լավ է ծանոթ այդ «ձեռագիրը»,-ասել է ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը: Առաջին Եվրոպական խաղերն Ադրբեջանում ավարտվեցին հունիսի 28-ին: Խաղերն անցան դաժան հետապնդումների և մարդու իրավունքների խախտման ֆոնին, որի համար Ադրբեջանը խիստ քննադատության արժանացավ միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտմանը Նախիջևանի կողմից Հայաստանի հետ սահմանին` Օհանյանը նշել է, որ կրակոցներն ու իրավիճակի լարումն անհասկանլի էին: «Մենք միշտ կողմ ենք եղել հրադադարի ռեժիմի պահպանմանը: Սակայն վերջին օրերին, Նախիջևանի հետ սահմանին հայկական զինված ուժերի դիրքերի բարելավման միջոցառումների շրջանակում կրակոցներ հնչեցին հակառակորդի կողմից,ինչը լարված իրավիճակ ստեղծեց: Չնայած, որ հայկական զինված ուժերը գործել են մեր սահմաններում,այն սահմաններում, որոնք կան դեռևս խորհրդային շրջանի բոլոր քարտեզներում»,-ասել է նա: Հունիսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Նախիջևանի առանձին համազորային բանակն ունի զոհեր և վիրավորներ: Դժբախտաբար, փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել նաև ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Եփրեմյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հրամանագիր է ստորագրել թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին: Ըստ Սեյրան Օհանյանի, հակառակորդի եռանդն ու ակտիվությունը մարում են, երբ նա արժանի հակահարված է ստանում: «Մենք ոչ միայն պատրաստ ենք արժանի հակահարված տալ, այլ բազմապատիկ անգամ ավելի պատժել: Բայց նման գործողությունների իմաստը չենք տեսնում: Միշտ փորձում ենք հորդորել մեր հարևաններին, մեր զինծառայողների ծառայությունն այնպես ենք կազմակերպում, որ ավելորդ լարվածություն չառաջանա»,- ասել է Օհանյանը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է զսպվածությունը պահպանել, վստահության մեխանիզմեր ստեղծել շփման գծում, որ բանակցային գործընթացում հնարավոր լինի հասնել հաջողության, հայտնում է Armenia Today-ը. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |