ՀՀ-ում կստեղծվի «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն29 հունիսի 2015 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ փոխշահավետ գործակցության համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարությունը և «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն նախաձեռնել են «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման նախագիծ՝ հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները: Կենտրոնը կգործի 2015-ի 4-րդ եռամսյակից, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ծրագրի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, սերտորեն գործակցելով ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ ներգրավելով դրանց կենտրոնի կառավարման գործընթացում: Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շրջանակում ձևավորել է որակավորման հանձնաժողով` համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները ստուգելու, ինչպես նաև 2015-ի ամառային զորակոչի ենթակա առավել պատրաստված թեկնածուներից մասնագիտական ընտրություն կատարելու նպատակով: Մասնագիտական հատուկ հանձնաժողովը կազմված է ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից և ՏՏ ոլորտի ընկերությունների («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն, Synopsis, Unicomp, Ucom, T&S Dynamics, MIC-կենտրոն, Maysis) բարձրակարգ մասնագետներից: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև զորակոչի ենթակա երիտասարդների գործատու ընկերությունների ներկայացուցիչներ (ՀՀ ԿԲ, Mentor Graphics, PicsArt, Synergy, BetConstruct, Rafa Solutions, OneMarketData, Antel, ISPRAS, X-Tech): Վերջին տարիներին Հայաստանում աճում է տեղական ռեսուրսների խոցելիությունը։ Ըստ 2013-ի տվյալների՝ խոցելիության արդյունքում տարեկան մոտ 1500 հայկական վեբ կայք է գրոհի ենթարկվում ցանցահենների կողմից, առավելապես` ադրբեջանական: Ապրիլի 24-ը թուրք ու ադրբեջանցի հաքերների` հայկական կայքերի վրա հարձակումներ գործելու հիմնական օրերից մեկն է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |