Փաստաբան. Կիլիկիայի կաթողիկոսարանը պահանջում է ոչ թե փոխհատուցում, այլ գույքի վերադարձ29 հունիսի 2015 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրական դատարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացված հայցով հարուցած դատական գործի միակ նպատակը հայ եկեղեցու կալվածքների վերադարձն է, հայտարարել է Կիլիկիայի հայոց կաթողիկոս Արամ Ա-ի թուրք փաստաբան Ջեմ Սաֆուօղլուն: «Թեև դատական հայցով պահանջվել է 100 մլն թուրքական լիրա՝ որպես եկեցեղապատկան գույքի դիմաց փոխհատուցում, դրամական փոխհատուցման պահանջը ընդամենը իրավաբանական անհրաժեշտություն է եղել, որն առաջանում է Թուրքիայի սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու կարգից ելնելով: Մեր պահանջը երբեք չի հիմնվել դրամական փոխհատուցման պայմանի վրա: Մեր հայցի միակ նպատակը գույքի վերդարձն է: Եթե այս հարցում դատարանի որոշումը մեր օգտին լինի, դա մեծապես կնպաստի նաև այլ եկեղեցիների և վանական համալիրների գույքի վերադարձին», - ասել է Սաֆուօղլուն, մեջբերում է Ermenihaber.am-ը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ: Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար: Փաստաբանը նշել է, որ 600 տարի անընդմեջ վերոհիշյալ կալվածքների սեփականատեր հանդիսացած և այդ տարածքում գործունեություն ծավալած Կիլիկիայի հայոց կաթողիկոսարանի օգտին այս դատական գործում բազմաթիվ ապացույցներ ու փաստեր կան, որոնիցից ամենագլխավորը դեռ այսօր էլ Քոզանում կանգուն մնացած վանական համալիրի կառույցներն են: Սաֆուօղլուն իր խոսքում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ նշելով, որ միանշանակ ընդունում է ցեղասպանության փաստը՝ որպես հիմնավորում բերելով նաև այն հանգամանքը, որ «ցեղասպանություն» տերմինը ստեղծող Ռաֆայել Լեմկինն ինքն էլ ընդունել է Հայոց ցեղասպանության փաստն ու իր աշխատանքներում հիմնվել է այդ պատմական իրողության վրա: Սաֆուօղլուն նաև նշել է, որ հաշվի առնելով Թուրքիայում տիրող կրոնական, ազգային, ռասսայական անհանդուրժողականությունը՝ ցեղասպանության ժխտումը պետք է իրոք հանցանք համարել: Նա քննադատել է բարձրաստիճան թուրք պաշտոնյաների կողմից խտրականության դրսևորումներն ու այդպիսի պահվածքի անպատժելիությունը՝ հույս հատնելով, որ նոր կառավարությունը այդ ամոթալի վիճակի մեջ փոփոխություն կմտցնի: Մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |