Գյումրիում գյուղտեխնիկայի հավաքման ձեռնարկություն կարող է բացվել29 հունիսի 2015 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Բելառուսն ու Հայաստանը քննարկում են Գյումրի քաղաքում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման ձեռնարկություն բացելու հարցը: Այդ մասին հունիսի 29-ին լրագրողներին հայտնել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վիկտոր Գումինսկին՝ երկու երկրի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպման մեկնարկից առաջ: Գումինսկին նշել է, որ տնտեսական գորշակցության պոտենցիալն ամբողջությամբ չի օգտագործվում, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է փնտրել այդ ոլորտում հարաբերությունները խորացնելու տարբերակներ, Белта կայքին հղումով գրում է Tert.am-ը: «Մենք վաղուց արդեն քննարկում ենք Գյումրի քաղաքում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման ձեռնարկություն բացելու հարցը, բայց, ցավոք, դեռ այդ հարցում հեռու չենք գնացել: Առևտրատնտեսական հարաբերությունների վիճակը, որն այսօր ունենք, ոչ մի կերպ չի կարող բավարարել ո՛չ մեր, ո՛չ հայկական կողմին»,- ասել է Վիկտոր Գումինսկին՝ բացատրելով, որ քննարկվում են երրորդ երկրների շուկաներ դուրս գալու հեռանկարները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2015թ. հունվար-ապրիլին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումը Բելառուս կրճատվել է 98,1%-ով, ներմուծումը այդ երկրից՝ 86.9%-ով: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ղեկավարությամբ, կմասնակցի Բելառուսի և Հայաստանի Ազգային ժողովների համագործակցության վերաբերյալ միջխորհրդարանական հանձնաժողովի իններորդ նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ բանակցություններ: ՀՀ-ում Բելառուսի արտակարգ ևլիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն այս տարվա մայիսին՝ լրագրողների հետ հանդիպմանը, տեղեկացրել է, որ Հայաստանի մարզերում Բելառուսի կողմից կստեղծվեն գյուղատնտեսական տարածքների մշակման մեքենատրակտորային կայաններ: Մինչև տարեվերջ ծրագրվում է հասնել կոնկրետ պայմանավորվածությունների: Դեսպանի տեղեկություններով՝ հարցն արդեն քննարկվել է Շիրակի և Արմավիրի մարզպետների հետ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |