Արաբական կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել Եմենում ՄԱԿ ներկայացուցչությանը30 հունիսի 2015 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Շիա հոուսիթ ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել Եմենում ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցչությանը Եմենի Ադեն քաղաքում: Կառույցը լրջորեն վնասվել է, իսկ պահակազորի անդամներից մեկը` վիրավորվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքի վրա հղումով: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ավիահարվածը: «Նա վստահ է, որ միջադեպը միայն շեշտում է, որ Եմենում երկարաժամկետ խաղաղության կարելի է հասնել միայն դադարեցնելով ռազմական գործողություններն ու նստելով բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է Հաքը: Ըստ նրա, Պան Գի Մունը կոչ է արել հետաքննել հունիսի 28-ի ավիահարվածի հանգամանքները, հայտնում է Lenta.ru-ն: Կոալիցիան ռմբակոծությունները սկսեց 3 ամիս առաջ, երբ Եմենից վտարեցին նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին` նրան պաշտոնանկ արեցին շիա ապստամբ հոուսիթները: Երկրի արևելքը, ներառյալ մայրաքաղաք Սանան, շիաների հսկողության տակ է: Հոուսիթների և Հադիին հավատարիմ ուժերի միջև կատաղրի մարտերը շարունակվում են հարավային Ադեն նավահանգստի համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |