Պուտինի խոսնակ․ Էլէներգիայի սակագինը ՀՀ-ի ներքին հարցն է 1 հուլիսի 2015 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող քննարկվել Ռուսաստանի հետ, հունիսի 30-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ դա Հայաստանի ներքին հարցն է, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ «Ինտերֆաքս»-ին հղումով: Հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ-ում տիրող լարված իրավիճակը, Պեսկովն ասել է, թե հարցը քննարկվել է երկկողմ հարաբերությունների համատեքստում: «Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչի մասին հաղորդել ենք»,- հավելել է նա: Հայաստանի նախագահի ծննդյան օրվա առթիվ Սարգսյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին երեկ անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոսանոց սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավարը: «Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի բարդ իրավիճակում սակագնի բարձրացման որոշումը զանգվածային բողոքների պատճառ դարձավ, որը բացառապես տնտեսական պատճառներ ունի, ոչ թե քաղաքական: Այստեղ որևէ քաղաքականություն չկա»,- ՏԱՍՍ գործակալությանն ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը: Նա նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս պահին գտնվում է ֆինանսական կայունության սահմանագծին և հնարավորություն չունի ժամանակին վճարել էներգետիկ ձեռնարկություններին նրանցից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց: Ըատ նրա՝ ՀԷՑ-ի կրած վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է: ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցերը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Ընկերությունը 100 տոկսով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ: Բորիս Կովալչուկն ասել է, որ 11 տարվա ընթացքում սակագնի անբավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել: «Սրանք են ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառները»,- նշել է նա: Հայաստանի բաշխիչ ցանցերում գործում է մեկ գնորդի մոդելը: ՀԷՑ-ն էլեկտրաէներգիան գնում է արտադրող ձեռնարկություններից՝ ատոմակայանից, հիդրոկայաններից և ջերմակայաններից և վաճառում սպառողներին: Սակագինը հաստատում է պետությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |