Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն 1 հուլիսի 2015 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանըՄիջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Այն ընդգրկվել է նաև ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ի Ակադեմիայի նախագահության նիստում, հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի նոր կարգավիճակը, որոշվել է մշակել աստղադիտարանի ռազմավարական ծրագիր եւ բարեփոխել կառավարման համակարգը: Հայ աստղագետները մասնակցում են նաև միջազգային խոշոր գիտական համաժողովներին։ Կանարյան կղզիների Տեներիֆե քաղաքի Լա Լագունայի համալսարանում հունիսի 22-26-ին անցկացվել է Եվրոպական աստղագիտական համագումարը, որը պաշտոնապես կոչվում է«Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ» (European Week of Astronomy and Space Science – EWASS): Այն եվրոպական աստղագետների տարվա գլխավոր իրադարձությունն է և անցկացվում է ամեն տարի եվրոպական երկրներից որևէ մեկում: Համագումարին մասնակցել է 53 երկրի 1164 աստղագետ, ներառյալ ճանաչված գիտնականներ, եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարներ և մեծ թվով երիտասարդ աստղագետներ: Հայաստանը նույնպես ներկայացված է եղել այս համաժողովին։ Հունիսի 1-5-ը Շվեդիայի Մարստրանդ քաղաքի Կարլսբերգ ամրոցում տեղի է ունեցել «Բազմաթիվ գույների գալակտիկաներ․ աստղառաջացումը տիեզերական ժամանակի ընթացքում» (Galaxies of Many Colours: Star Formation across Cosmic Time) թեմայով աստղագիտական համաժողովը, որին մասնակցել են ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի, Կանադայի, Հայաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Չիլիի, Տայվանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի 55 գիտնականներ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |