Մասնագիտությամբ չաշխատող միգրանտներին հուլիսի 1-ից դուրս կանեն ՌԴ-ից 1 հուլիսի 2015 - 19:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին ստորագրել է Վարչական օրենսգորքում փոփոխությունները, որոնցով թույլատրվում է երկրից դուրս անել այն միգրանտներին, ովքեր աշխատում են ոչ այն մասնագիտությամբ, որը նշված է աշխատանքային արտոնագրում, ինչպես նաև տույժեր սահմանելով նման արտասահմանցիներին աշխատանքի վերցնող գործատուների հանդեպ: Օրենքում փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, դրանք արդեն իսկ հրապարակված են Կրեմլի պաշտոնական կայքում: Փոփոխություններով, ֆիզիկական անձինք, ովքեր միգրանտներին աշխատանքի կվերցնեն արտոնագրում նշված մասնագիտությունից դուրս աշխատելու համար, կտուգանվեն 2000-5000 ռուբլիով, պաշտոնատար անձինք՝ 25-50.000 ռուբլիով, իրավաբանական՝ 250-800.000 ռուբլիով կամ վերջիններիս ադմինիստրատիվ գործունեությունը 14-ից՝ 90 օրով կկասեցվի, գրում է Rbc-ն: 2015-ի առաջին 5 ամսվա ընթացքում 857 հազար միգրանտ աշխատանքային պատենտ է ստացել, ինչը տարածաշրջանային բյուջեները համալրել է 8 մլրդ ռուբլիով, տեղեկացրել են Միգրացիոն ծառայությունից: 2010-ից ուժի մեջ մտած արտոնագիրը, որը թույլ էր տալիս աշխատել ֆիզիկական անձանց մոտ, 2015-ի հունվարից դարձավ միասնական աշխատանքային պատենտի: Այժմ մուտքի արտոնագիր չունեցող երկրների քաղաքացիները ՌԴ-ում կարող են դրանցով աշխատել թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց մոտ: Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների, 2010-ից Ռուսաստանում ավելի քան 6,5 մլն աշխատանքային արտոնագիր է տրամադրվել, ինչը մոտ 45 մլրդ ռուբլի է ավելացրել բյուջեում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |