ՌԴ-ն $6 մլն կտրամադրի Հայաստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին![]() 1 հուլիսի 2015 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը 2015-17թթ.-ին 6 միլիոն դոլար կհատկացնի ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության հիմնադրամին՝ Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում պարենային անվտանգության և սննդի ապահովման գործում տեխնիկական օգնության ծախսերի, ինչպես նաև՝ գյուղանտնտեսության կայուն զարգացման ֆինանսավորման համար: Երեք տարվա ընթացքում տրամադրվելու է 2-ական միլիոն դոլար, ՏԱՍՍ գործակալությունին հղումով գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 11 միջկառավարական համաձայնագիր, այդ թվում՝ միջուկային անվտանգության ոլորտում գործակցության, ԵՏՄ-ին անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական օժանդակության տրամադրման, գազի, նավթամթերքի, չմշակված ադամանդների մատարակարարման և այլն: Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման համար ռուսական կողմը Հայաստանին անհատույց կարգով 42 մլն դոլար է պատրաստվում հատկացնել: Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Տաջիկստանը և Ղրղզստանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |