Բ.Ֆասյեն «անհիմն է» համարում բանակցություններին Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ հայտարարությունները

PanARMENIAN.Net - «Հայկական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին անհիմն են»,-Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: «Բանակցություններն ընթանում են այս ձեւաչափով եւ դրա փոփոխության մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծել է նա: Ըստ ֆրանսիացի դիվանագետի, Ռամբույեի եւ Բուխարեստի հանդիպումներից հետո այս բանակցությունները կարող են բերել կողմերին ընդհանուր հայտարարի, եթե համաձայնեցվեն որոշ բարդ պահեր եւ հետագայում համանախագահները աշխատելու են այդ ուղղությամբ` լուծում գտնելու նպատակով:



Ֆրանսիացի համանախագահը հերքել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների անհեռանկարության մասին կարծիքը: «Մենք շատ ենք ուղեւորություններ կատարում եւ մեր կառավարություններն այնքան հարուստ չեն, որ զուր դրամ վատնեն մեր ուղեւորությունների վրա»,-ընդգծել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---