Սարքավորումը վարելու ընթացքում արգելափակում է վարորդի հեռախոսը 2 հուլիսի 2015 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2014-ին արձանագրվել է 3156 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 297 մարդ, 4479-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ։ Ողբերգությունների պատճառներից մեկը վարելու ընթացքում բջջային հեռախոսներից օգտվող վարորդների անուշադրությունն է։ Հեռախոսազանգերը և sms հաղորդագրությունները դառնում են հազարավոր մարդկանց մահվան պատճառ ամբողջ աշխարհում, և այս թիվը շարունակում է աճել։ Ավստրալիան կարող է դառնալ առաջին երկիրը, որ կներդնի հատուկ սարքավորում, որն էլ արգելափակում է վարորդների հեռախոսներում sms և զանգեր կատարելու ու ստանալու ֆունկցիաները։ Սարքի հեղինակը NASA-ի աշխատակից Սքոթ Թիբինսն է։ Նրա մոտ այդ գաղափարն առաջացել էր տխուր պայմաններում։ 2008-ին նա գործընկերոջ հետ հանդիպման մեկնելիս է եղել, սակայն ընկերն այդպես էլ չի հայտնվել։ Ինչպես պարզվել է հետագայում, տղամարդը ճանապարհին զոհվել է տաքսու վարորդի մեղքով, որը ղեկին sms-հաղորդագրություն էր հավաքում։ Գյուտի մանրամասները չեն բացահայտվում։ Սակայն Xinhuanet-ի տվյալներով, արգելափակիչն իրենից ներկայացնում է փոքր սարքավորում, որն ամրացվում է ղեկի տակ և համատեղելի է 1996-ից արտադրված ավտոմեքենաների մեծ մասի հետ։ Գաջեթն ավտոմատ կերպով միանում է Ինտերնետին և հետո «անջատում» վարորդի սմարթֆոնը շարժիչի աշխատանքի պահից սկսած։ Ընդ որում՝ սարքը չի արգելափակում ուղևորության համար անհրաժեշտ GPS-մոդուլը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել |