Առէկսիմբանկի կանոնադրական կապիտալը համալրվեց $10 մլն-ով 3 հուլիսի 2015 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվել է 4.703.150.400 ՀՀ դրամով կամ 10 մլն ԱՄՆ դոլարով: Տվյալ որոշումն ընդունվել է 2015-ի հունիսի 30-ին կայացած «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի արտահերթ նիստում: Կանոնադրական կապիտալը համալրվելու է բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԸ կողմից 90.400 հասարակ (սովորական) լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով: Այսպիսով, բանկի փաստացի ձևավորված կանոնադրական կապիտալը կկազմի 30.590.871.792 ՀՀ դրամ կամ մոտ 65 մլն ԱՄՆ դոլար (ըստ 03.07.15թ. հրապարակված ՀՀ ԿԲ փոխարժեքի): Տվյալ ցուցանիշի առումով բանկը հնարավորություն կունենա զբաղեցնել առաջատար դիրքերից մեկը ՀՀ բանկային համակարգում: Ընկերությունից հայտնում են, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական զարգացման հեռանկարները միևնույն տնտեսական և մաքսային հարթակում թույլ են տալիս բարձրացնել հանրապետության բանկային համակարգում ներդրումների հնարավորությունը ինչպես ռուսաստանյան խոշոր ներդրողների, այնպես էլ Գազպրոմբանկի կողմից: Չնայած գործող ճգնաժամին` բաժնետերր բանկի առջև դնում է լուրջ խնդիրներ, հաճախորդների համար նորանոր հետաքրքիր նախագծերի և առաջարկների ներդրման ուղղությամբ: Բանկում համոզված են, որ ԳՊԲ աջակցությամբ Առէկսիմբանկը կարող է դառնալ առաջատարը Հայաստանի տնտեսության կարևոր ռազմավարական նշանակության ոլորտների ֆինանսավորման գծով: Առէկսիմբանկն իրեն զգում է կայուն դիրքերում, բանկի առաջընթացը շարունակվում է: «Գազպրոմբանկ» ԲԸ-ն ընդգկրված է Ռուսաստանի երեք խոշորագույն բանկի շարքում և հայաստանյան Առէկսիմբանկի միակ բաժնետերն է: Ներկայումս իր գործունեության հիմնական ուղղություններից Առէկսիմբանկն ակտիվորեն կատարելագործում է դրամարկղահաշվարկային գործառնությունների, վարկավորման, նախագծային ֆինանսավորման, ՓՄՁ վարկավորման պայմանները, ինչպես նաև տրամադրում է ծառայությունների լայն տեսականի ֆիզիկական անձանց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |