Գերմանիայի ֆիննախարարը չի բացառում, որ Հունաստանը դուրս կգա եվրագոտուց. Լռության օր է![]() 4 հուլիսի 2015 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Հունաստանում հանրաքվեի նախօրեին չի բացառում, որ երկիրը կարող է դուրս գալ եվրագոտուց: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հուլիսի 5-ին հանրաքվե է նշանակել եվրոպացի վարկատուների առաջարկների շուրջ ու քվեարկողներին կոչ արել հրաժարվել դրանցից: Նա հայտարարել է, որ հանրաքվեի «ոչ»-ը վարկատուների հետ նոր համաձայնագրի սկիզբ կդառնա: «Հարցին՝ մնալ եվրոյի հետ, թե ժամանակավորապես հրաժարվել դրա, կարող են պատասխանել միայն հույները»,- Bild-ին տված հարցազրույցում նշել է Շոյբլեն: Նա նաև ասել է, որ ԵՄ անդամ երկրները Հունաստանի ժողովրդին փորձանքի մեջ չեն թողնի: Շոյբլեն ընդգծել է, որ այդ երկրի բանկային սեկտորի վիճակը չի սպառնում Եվրոպայի այլ ֆինանսական ինստիտուտներին: «Եթե նույնիսկ բանը հասնի առանձին բանկերի փլուզմանը, «վարակվելու հավանականությունը» համեմատաբար փոքր է»,- ասել է նախարարը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին: Իսկ մինչ այդ Աթենքի կենտրոնում ընթացող միանգամից երկու ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Սինթագմա կենտրոնական հրապարակում հավաքվել էին նրանք, ովքեր պահանջում էին հուլիսի 5-ի հանրաքվեում «ոչ» ասել վարկատուների վերջնագրերին, իսկ Մարմարե մարզադաշտում՝ նրանք, ովքեր կոչ էին անում «կողմ» քվեարկել: Ոստիկանության գնահատականով, Սինթագմայում ցույցին մասնակցել է մոտ 25.000 մարդ: Լրագրողները մասնակիցների թիվը գնահատել են մոտ 50.000: Մարզադաշտ, ըստ ոստիկանների, մոտ 15.000 ցուցարար էր եկել: Լրագրողները, սակայն, գրում են, որ նրանց թիվը չէր գերազանցում 7-10 հազարը: Ցույցերը հանգիստ են անցել, դրանց ընթացքում ու ավարտից անմիջապես հետո ոչ մի միջադեպ չի գրանցվել, չնայած շատերն էին մտահոգված, թե երկու կողմի միջև կարող է բախում լինել: Աթենքում ու մյուս քաղաքներում ցույցերով ընտրարշավը Հունաստանում ավարտվել է, հուլիսի 4-ին երկրում լռության օր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |