ANCA. Օբաման պետք է հարգի իր խոստումը և աշխատի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ 4 հուլիսի 2015 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) հուլիսի 4-ին կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Անկախության օրվա կապակցությամբ աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին հանձնախումբը գրել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում: «Նախագահ Օբաման պետք է հարգի իր տված խոստումը՝ աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը հիմնված կլինի ժողովրդավարության և ինքնորոշման Ամերիկայի հիմնարար սկզբունքների վրա», - ասվում է հայտարարությունում: ԱՄՆ Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին, որում արժևորել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ակնկալիք հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի իր գործուն միջնորդական առաքելությունն ու կառուցողական ներգրավվածությունը՝ հանուն տարածաշրջանի կայուն և հարատև խաղաղության: ՀՀ ղեկավարը բարձր է գնահատել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ամերիկյան բարեկամությունը։ Նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների խրախուսման հարցում։ Նրա խոսքով՝ հայ-ամերիկյան գործընկերային կապերը շարունակում են գործնական ուղի հարթել Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընթացիկ տարին երկու երկրի համար նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով, մասնավորապես՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վիզային ռեժիմի էական բարեփոխմամբ, Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, ՀՀ տնտեսության մեջ անկախությունից ի վեր ԱՄՆ-ի ամենախոշոր ներդրմամբ: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |