Ոստիկանությունը բացեց Բաղրամյանը. Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել (թարմացված)![]() 6 հուլիսի 2015 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հուլիսի 6-ին ժամը 12:30-ին, ինչպես հայտարարել էին ավելի վաղ, Բաղրամյան պողոտայից հեռացրել է բարիկադ-աբղամանները, այնուհետև՝ նաև ցուցարարներին՝ բացելով երթևեկելի հատվածը: Պողոտայում երթևեկությունը վերականգնված է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած գործողություն արդյունքում ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 46 անձ, որոնցից 6-ն անչափահաս է: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների և ցուցարարների հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ բռնությւոն չի կիրառվելու և բոլորը բաց են թողնվելու 3 ժամվա ընթացքում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման ենթարկված անչափահաս 6 քաղաքացին անմիջապես ազատ են արձակվել, իսկ մյուս 40 ցուցարարը նույնպես արդեն իսկ ազատ են: Բարիկադների դեր տանող աղբամաններն իրար միացնող ժապավենները ոստիկանները կտրել են, ապա հեռացրել պողոտայի մեջտեղից: Այդ նույն պահին հավաքի մասնակիցները վանկարկում էին՝ «Ոստիկանից չենք վախում», «Մենք ենք տերը մեր երկրի», «Հաղթանակը մերն է», «Ազատ, անկախ Հայաստան», «Ամոթ, ամոթ» և այլն: Բարիրկադներն ապամոտնաժելուց հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է արել ցույցի մասնակիցներին միասին վերականգնել Բաղրամյանի նախկին տեսքը՝ մաքրել աղբից, ազատել այն. «Վերականգնենք նախկին տեսքը, որը միշտ եղել է՝ մաքուր և գեղեցիկ»: Ի պատասխան ցուցարարները նշել են, թե նոր բարիկադներ են դնելու, սակայն ոտիկանները թույլ չեն տվել: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ զրույցում նշեց, թե բռնությունը պետք է բացառել: «Բռնություն չի լինելու, մենք հորդորում, խնդրում, պահանջում ենք, որ իրենք ազատեն երթևեկելի մասը: Բռնություն չենք կիրառելու, իրենց հեռացնելու ենք ճանապարհի բանուկ մասից»,- ասել է Հունան Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անելով օգտագործել սեփական հեղինակությունն ու բացել փողոցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն էլ նշել է, թե դժվարանում է գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին. «Բոլորիս գերխնդիրն է, որ մասնակիցներից որևէ մեկի նկատմամբ բռնություն չկիրառվի և օրենքի խախտումներ չարձանագրվեն: Երկու կողմերն էլ պետք է ողջախոհ և ավելի զգոն լինեն, որպեսզի չկրկնվի հունիսի 23-ի իրադարձությունները»: ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6-ի առավոտյան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստվում է վերականգնել Բաղրամյան պողոտայի մոտ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ոստիկանության՝ Բաղրամյան պողոտայի արգելափակումը ինքնակամ վերացնելու մասին հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են: Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս մեկ, և վերջին անգամ, առաջարկել է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին մինչև ժամը 12:30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով: ՀՀ ոստիկանությունը հայտարարել է նաև, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին: Կարդացեք նաև՝Բաղրամյանը շարունակում է փակ մնալ. Ոստիկանությունը պատրաստվում է 12:30-ին բացել այն ![]() ![]() #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |