ԵԱՀԿ ՄԽ. Չկա եւ չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում

PanARMENIAN.Net - Չկա եւ չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Ադրբեջանի նախագահը կարող է ասել ինչ ցանկանա, մենք չենք պատրաստվում մեկնաբանել նրա հայտարարությունները»,-նշել է ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ներկայումս չի կարելի բացահայտել բանակցությունների մանրամասները` դրանք գաղտնիք են: «Սակայն կարող եք մեզ հավատալ` դրանք լավ սկզբունքներ են: Մենք այժմ կառուցում ենք հիմքը, որի վրա հիմնված կլինի կարգավորումը»,-իր հերթին ասել է ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն Նա նաեւ ընդգծել է, որ անցած 2 տարվա ընթացքում կարգավորման սկզբունքները չեն փոխվել, դրանք նույնն են մնում: «Մի հարցրեք մանրամասների մասին, մենք չենք կարող խոսել դրա շուրջ, դա հրապարակային քննարկման համար չէ»,-ասել է Յուրի Մերզլյակովը: Միեւնույն ժամանակ, միջնորդները նշել են, որ ժողովուրդները պատրաստ չեն ապրել հարեւանությամբ: «Չնայած այն բանին, որ կարգավորման ծրագիրը հավանություն է ստացել Վաշինգտնում, Փարիզում եւ Մոսկվայում, Սանքտ Պետերբուրգում` Մեծ ութնյակի գագաթնաժողովում, միեւնույն է` քանի դեռ ժողովուրդները պատրաստ չեն խաղաղ գոյակցության, կարգավորման մասին խոսելը դժվար է»,-ընդգծել է Ֆասյեն: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հեռանկարներին 2007 թվականին, ապա Բ.Ֆասյեն հայտարարել է. «Կապրենք, կտեսնենք»:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---