Վարչապետի այցը Ֆրանսիա. Ալֆորվիլում հայկական վարժարան է բացվել![]() 6 հուլիսի 2015 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին ավարտվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Այցի ավարտին վարչապետը պատվիրակության անդամների հետ այցելել է Փարիզի Երևանյան պուրակ, ծաղկեպսակ դրել Կոմիտասի արձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այնուհետև վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի Հայ Առաքելական եկեղեցի և Ֆրանսիայում և Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, որտեղ նրանց դիմավորել է Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայտնում են ՀՀ Կառավորությունից: Հուլիսի 4-ին Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետներների մասնակցությամբ Ալֆորվիլ քաղաքում տեղի է ունեցել հայկական վարժարանի բացման արարողությունը: «Վարժարանի բացումը երկու մեծ խորհուրդ է պարունակում. նախ՝ այն ևս մեկ անգամ ընդգծում է հայի կենսակերպում և մշակույթում կրթության նկատմամբ մեծագույն վերաբերմունքը և ուսման ձգտումը: Եվ երկրորդ՝ կրթօջախի հիմնումը վերածննդի, ազգի ապագայի խորհրդանիշ է», - ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերին խաղաղ տանիք ու ապահով կյանք տված և հաջորդող սերունդների հայրենիք դարձած Ֆրանսիայում բացվող այս նոր կրթօջախը ևս մեկ անգամ ազդարարում է, որ հայ ժողովրդի բնաջնջումը ծրագրած Օսմանյան Կայսրության քաղաքականությունն ի դերև է եղել, որ հայերը ապրում և արարում են անկախ բնակության վայրից: Վարչապետի խոսքով՝ մեր հայրենակիցները Ֆրանսիայում կարողացել են ինտեգրվել, դառնալ այս երկրի օրինապաշտ քաղաքացիներ, աշխատել և ստեղծագործել՝ ի բարօրություն իրենց երկրորդ հայրենիքի՝ միաժամանակ պահպանելով սեփական արմատները, պատմությունը, մշակույթը: Աբրահամյանն ընդգծել է, որ կրթությունը, ընդհանրապես, մարդու ինքնազարգացման և դաստիարակության ճանապարհին լրջագույն գործոն է, իսկ հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի համար հայեցի կրթություն ստանալը՝ ինքնությունը պահպանելու անփոխարինելի միջոց: Վարչապետը խորին երախտագիտություն է հայտնել բարերար Գևորգ Արաբյանին, ով իր վրա վերցրեց դպրոցի շինարարության հիմնական ծախսերը, Գերաշնորհ Տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին՝ ծրագիրը գլխավորելու և ավարտին հասցնելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ում անմիջական ջանքերի և իրականացրած կազմակերպչական աշխատանքների շնորհիվ կյանքի կոչվեց այս չափազանց կարևոր նախաձեռնությունը: Աբրահամյանը երախտագիտության խոսքն է հղել նաև Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին՝ ֆրանսահայ համայնքին ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը իր հերթին նշել է, որ դպրոցի բացման արարողությունը շատ կարևոր պահ է երկրի համար, այն մատնանշում է երիտասարդության ներկայությունը և ազգային արժեքների պահպանումը: Ֆրանսիայի վարչապետը ճիշտ է համարել դպրոցի անվանակոչումը Գևորգ Արաբյանի անունով: Նրա խոսքով՝ հայկական վարժարանը պայմանագիր ունի ֆրանսիական պետության հետ և հավասարազոր ուժ ունի ֆրանսիական ազգային կրթական համակարգում: Կարդացեք նաև՝Վարչապետը՝ Փարիզում. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծն ու ֆրանսիացի օրենսդիրների այցը ԼՂՀ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |