ՌԴ կառավարությունը հաստատել է ՀՀ-ի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագրի նախագիծը 6 հուլիսի 2015 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկության փոխանակման մասին օպերատիվ իրազեկման մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: ՌԴ կառավարության որոշումը հուլիսի 6-ին հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում երկրների միջև փոխադարձ իրազեկումը, այդ թվում՝ միջուկային արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդունված միջազգային պրակտիկա է, գրում է Ria.ru-ն: «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացրած միջկառավարական համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է ՌԴ արտգործնախարարության և գործադիր իշխանության այլ շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև նախապես մշակվել է հայկական կողմի հետ։ Կառավարությունը «Ռոսատոմ»-ին հրահանգել է ԱԳՆ-ի հետ համատեղ բանակցություններ անցկացնել հայկակական կողմի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում ստորագրել համաձայնությունը ՌԴ կառավարության անունից: Հայաստանի ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017 –ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016-ի սեպտեմբերը: Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019 թթ.–ին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը |