«Թուրքական հոսքի» առաջին գիծը պատրաստ կլինի մինչև 2016-ը 6 հուլիսի 2015 - 17:56 AMT PanARMENIAN.Net - «Թուրքական հոսք» խողովակաշարի առաջին գիծը կկառուցվի մինչև 2016 թվականը։ Այդ մասին հայտարարել է գազատարի կառուցմամբ զբաղվող South Stream Transport BV ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յասեր Յանսենը։ «Կարող եմ հաստատել, որ խողովակաշարի առաջին մասը պատրաստ կլինի մինչև 2016 թվականի վերջը»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը՝ Trend գործակալությանը հղումով: Հունիսի 3-ին Փարիզում Համաշխարհային գազային կոնգրեսի ժամանակ նախագծի մամուլի քարտուղարը ասել է, որ «Թուրքական հոսք» գազամուղի շինարարությունը կսկսվի հունիսի վերջում: Յասենը նաև հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իտալական Saipem - Castoro sei ընկերության նավը շարժվել է դեպի Սև ծովի ռուսական ափերը՝ խողովակաշարի կառուցման մեկնարկի համար։ Մեկ այլ նավ՝ Saipem 7000-ը, որը ևս մասնակցելու է գազատարի կառուցմանը, նախկինի նման գտնվում է Բուրգասի նավահանգստում: Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան: Հունիսի 2-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ գազամուղի շինարարության մասին բոլոր պայմանավորվածությունները պատրաստ են և Թուրքիայի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել: «Գազպրոմ»-ը «Թուրքական հոսք» գազատարի առաջին ծովային գծի արժեքը գնահատում է 13.2 մլրդ եվրո։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |