ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Ջորջ Բուշին ընդլայնել հարաբերությունները Ղարաբաղի հետ 4 հոկտեմբերի 2006 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի 77 անդամներ նամակ են հղել Ջորջ Բուշին` կոչ անելով ամրապնդել քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում, նամակում նշվում է Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը` կառուցել ժողովրդավարական եւ տնտեսապես կենսունակ պետություն: Ուղերձում մատնանշվում է նաեւ Ադրբեջանի շարունակվող ապակառուցողական քաղաքականությունը, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը եւ «հակասում է ԱՄՆ շահերին»: Նամակում, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ-ն կարող է եւ պետք է ընդլայնի հարաբերություններն օրինական եւ ժողովրդավարական տեսակետից կայացած Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ կապերը չպետք է թելադրված լինեն արտաքին ուժերի կողմից, այլ պետք է ղեկավարվեն երկու ազգերի ընդհանուր արժեքներով»: «Ամեն օր մենք ջանքեր ենք գործադրում մեր երազած պետության` ազատ, ժողովրդավարական եւ բարգավաճ Արցախի կառուցման համար: Անկախ պետականության 15 տարիները ապացուցեցին 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընտրած պատմական ուղու իրավացիությունը,-հայտարարել է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը: Այս տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը քաղաքական եւ տնտեսական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից: Մենք երախտապարտ ենք ամերիկյան ժողովրդին նրա շռայլ տնտեսական աջակցության համար, որն օգնել է պատերազմից տուժած մարդկանց»,-հավելել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |