Բելգիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել![]() 7 հուլիսի 2015 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը հուլիսի 7-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել: Այս մասին հաղարդում է «Հանուն արդարության ու ժողովրդավարության» Եվրոպայի հայկական ֆեդերացիան: Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացրել է իր նախագիծը արտահերթ քննարկման, որպեսզի բանաձևը ընդունվի մինչև ամառային արձակուրդը՝ հուլիսի 21-23: Սակայն, բանաձևի իրենց ծրագրերը ներկայացրել են նաև Սոցիալիստական կուսակցությունը, «Հումանիտար ժողովրդավարական կենտրոն» և «Ֆլամանդական շահ» կուսակցությունները, հայտնում է Armenia Today-ը: Բելգիայի խորհրդարանը հունիսի 18-ին սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը։ Երկրի վարչապետն ընդգծել է, որ 1915-17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է «ճանաչվեն որպես ցեղասպանություն»:Վարչապետ Շարլ Միշելը իր կառավարության անունից Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ երիտթուրքերի կողմից հայերի դեմ իրականացրածը որակել է որպես ցեղասպանություն: Խորհրդարան ներկայացված բանաձևի հեղինակը՝ Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցությունից պատգամավոր Պետեր դե Ռովերը, ողջունել է վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ ներկայացվող բանաձևը թույլ կտա առաջ շարժվել այս հարցում: Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Հունիսի 18-ի լիագումար նիստին նախագիծը ներկայացրած Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Պետեր դե Ռովերն ասել էր. «Այս բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև մենք ցանկանում ենք նաև խթանել համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»: Բելգիայի Սենատը 1998թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |