Երևանում էկո-գրադարան է բացվել 8 հուլիսի 2015 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Բժշկական ամենախոշոր տեղեկատվական կենտրոնը՝ հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ), սկսել է գործել նաև էկո տարբերակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ստեղծված այգին այլընտրանքային հրաշալի միջավայր է՝ մասնագիտական քննարկումների, տարբեր դասընթացների կազմակերպման և ընթերցանության համար: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը 2 մլն դրամ է հատկացրել՝ երբեմնի հողածածկ տարածքը կանաչապատելու, այգի ստեղծելու, եղանակային տարբեր պայմաններին հարմարեցված գրապահարաններ տեղադրելու և էլեկտրոնային շտեմարաններից օգտվելը հնարավոր դարձնելու համար: Էկո-գրադարանին տրամադրվել է նաև արտոնագրված ծրագրով ներբեռնված և համապատասխան գրականությամբ ապահովված՝ 5 պլանշետ: «Առհասարակ, կանաչ գոտիների պահպանման և ստեղծման գաղափարը կարևորվում է ամբողջ աշխարհում: Էկոլոգիական այս տարածքը կրթական հրաշալի միջավայր է առողջության իրական արժեքը գնահատողների՝ բժիշկների համար: Իր տեսակի մեջ եզակի այս գրադարանն անչափ կարևոր է նաև բնապահպանական տեսանկյունից: Այսօրինակ նախաձեռնության հիմքում լավ և կայուն ապագա ստեղծելու մոտեցումն է: Քաղաքակիրթ, առողջ և կիրթ միջավայրում ապրելու ձգտումը պետք է իրականացնել երկարաժամկետ ծրագրերով: Մենք այնտեղ ենք՝ որտեղ կա այս մոտեցումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արդեն 76 տարի գործող գիտաբժշկական գրադարանում կենտրոնացված է ավելի քան կես միլիոն միավորից կազմված՝ կենսաբժշկական գրականության և տեղեկատվական աղբյուրների լավագույն հավաքածու: Այստեղ կան բժշկական էլեկտրոնային և տպագիր գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ և տեսալսողական նյութեր: «Բացօթյա ընթերցարանը խրախուսում է ընթերցանության, հատկապես՝ էլեկտրոնային ընթերցանության գործառույթը։ Վերջինս շատ կարևոր է, քանի որ գրադարանն այսօր տրամադրում է հիմնականում Springer Link հրատարակության՝ արտոնագրված էլեկտրոնային բժշկական գրքեր և ամսագրեր: Բացօթյա ընթերցարանը կարող է հաճելի միջավայր դառնալ այդ գրականությունը ընթերցելու համար»,-ասել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |