Բուլղարիայում մզկիթի տակ հայտնաբերվել է 2500-ամյա տաճար 8 հուլիսի 2015 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Կառլովո քաղաքում գտնվող Կապարե մզկիթի տակ պեղումների ընթացքում բուլղարացի հնագետները հայտնաբերել են թրակիական սրբատեղի, որը թվագրվում է մ․թ․ա․ V-IV դարերով։ Տաճարի մակերեսը չափերով գերազանցում է մզկիթին, որը կառուցվել է անմիջապես հնագույն շինության վրա։ Գտածոն հնարավոր է եղել թվագրել տեղում հայտնաբերված մի շարք առարկաների՝ մ․թ․ա․440-400թթ․ձուլված հունական մետաղադրամի, ինչպես նաև թրակիական խեցեղենի մասնիկների շնորհիվ։ Գիտնականների կարծիքով մոտակայքում տեղակայված է նաև դամբարանադաշտ, որը հատուկ է նման շինությունների համար։ Տաճարը կառուցվել է Օդրիսյան թագավորության՝ թրակիական առավել հզոր պետության ժամանակահատվածում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․475-36 թվականներին։ Նման սրբատեղիներում հաճախ տեղակայվել է նաև դամբարանադաշտ՝ հարուստ դամբարաններով, այդ իսկ պատճառով գիտնականները պլանավորում են շարունակել պեղումներն այս հատվածում՝ հույս ունենալով հայտնաբերել շատ ավելի հարուստ գտածոներ։ Կառլովոյի Կապարե մզկիթում պեղումները սկսվել են 2015թ․մայիսին։ Մինչ այժմ հայտնաբերված գտածոները վերաբերում էին այն ժամանակահատվածին, երբ քաղաքը պատկանում էր Օսմանական Կայսրությանը։ Մզկիթը կառուցվել է 1485թ-ին, իսկ անվանումը ստացել է կապարեպատ տանիքի համար։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |