Ուորլիք. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի վերջին կայցելեն տարածաշրջան![]() 8 հուլիսի 2015 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջան կայցելեն ընթացիկ ամսվա վերջին: Այս մասին տեղեկացրել է Ջեյմս Ուորլիքը, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: Մեկնաբանելով Վաշինգտոնում համանախագահների վերջին հանդիպումները՝ դիվանագետը նշել է, որ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա կարգավորման ուղղությամբ տարված միջնորդների ջանքերը: Նրա խոսքով՝ համանախագահները հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի և ԱՄՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հուլիսի 3-ին ԱՄՆ անկախության օրվա առիթով միջոցառման ընթացքում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը: Ավելի վաղ Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը: Վաշինգտոնը հիասթափված էր Բաքվի այս որոշումից և կոչ էր արել վերանայել այն: Հունիսի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է պաշտոնական Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշման մասին: Երկու տարի առաջ Բաքուն նվազեցրեց ԵԱՀԿ ներկայացվածության մակարդակը, որը դեսպանության կարգավիճակից նվազեց մինչև ԵԱՀԿ նախագծերի համակարգող: Մինչև այդ Բաքուն դադարեցրել էր ԵԱՀԿ – ի և Ադրբեջանի կառավարության հետ կնքած Փոխըմբռնման հուշագրի գործողությունը, որի վերջնաժամկետը հուլիսի 4-ն էր՝ հասկացնելով, որ չի ցանկանում իր տարածքում տեսնել ԵԱՀԿ անկախ ներկայացուցիչների: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |