Արտերկրում ապրող 12 հայ ընտանիք ցանկանում է բնակվել Արցախում![]() 9 հուլիսի 2015 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից և Ուկրաինայից Արցախ ժամանած մոտ 12 ընտանիք ցանկություն է հայտնել մշտական բնակություն հաստատել ԼՂՀ-ում: Ընտանիքներն այս օրերին իրենց հանգիստն են անցկացնում հայրենի բնակավայրում, գրում է «Արցախպրես»-ը: Մոտ մեկ ամիս առաջ «Արցախ» հայրենակցական միությունը կոչ էր արել աշխարհի բոլոր հայերին, և հատկապես ծագումով ղարաբաղցիներին, ովքեր ապրում են արտասահմանում, պարբերաբար այցելել հայրենի երկրամաս և ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Ղարաբաղում: «Ամեն օր դրսից ընտանիքներ են ժամանում Արցախ, նախաձեռնության օրվանից մոտավոր հաշվարկներով հինգ հարյուրից ավելի ընտանիք է վերադարձել ու իր հանգիստը կազմակերպում է իրենց տներում: Նրանք Արցախից տարբեր ժամանակներում գնացած մարդիկ են, ովքեր այնտեղ բարեկամներ ունեն, դատարկ տներ», - ասել է «Արցախ» հայրենակցական միության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր, ծնունդով ղարաբաղցի Համլետ Հարությունյանը: Հունիսի 20-ին Վարդենիս – Քարվաճառ մայրուղով Արցախ էին ժամանել հիմնականում ռուսաստանաբնակ մոտ 200 ընտանիք՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ: Նախաձեռնությունը միության նախագահ Վարուժան Գրիգորյանինն է, որն էլ գլխավորել է հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը: Ճանապարհին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Շահումյանի շրջանում դիմավորել է հյուրերին: Նա ընդգծել է, որ նախաձեռնությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ, սակայն ամենակարևորն արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն է: 2015-ին The Guardian-ն Արցախն ընդգրկել է ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը: Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |