Թուրքիայի հայ պատգամավորը դատի կտա հայերին սպառնացող թուրք ազգայնականին

Թուրքիայի հայ պատգամավորը դատի կտա հայերին սպառնացող թուրք ազգայնականին

PanARMENIAN.Net - Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցությունից ընտրված պատգամավոր, ազգությամբ հայ Կարո Փայլանը վերջերս այլազգիների, այդ թվում՝ հայերի հանդեպ Թուրքիայում հնչած ատելություն պարունակող արտահայտությունների մասին բարձրաձայնել է խորհրդարանում։

Վերջին օրերին Թուրքիայում հայերի, միասեռականների և չինացիների հասցեին (Ույղուրական հարցի ֆոնին լարվել են թուրք-չինական հարաբերությունները) ատելություն պարունակող հայտարարություններ են հնչել։

Խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Փայլանն անդրադարձել է Կարսի «Գաղափարի օջախներ» անվանումով ազգայնական կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի վերջին հայտարարություններին ու տեղեկացրել, որ վերջինիս դեմ բողոք է ներկայացնելու դատարան, «Ակօս»-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Գաղափարի օջախներ» անվանումով ուլտրա-ազգայնական, նեո-ֆաշիստական (հայտնի է նաև իբրև «Գորշ գայլեր») թուրքական կազմակերպության առաջնորդը սպառնալիքներ էր հղել Կարսի հայերի հասցեին այն բանից հետո, երբ ջազ - դաշնակահար Տիգրան Համասյանը համերգներ է ունեցել Անիում, Աղթամարում: «Հիմա մենք ի՞նչ պիտի անենք: Պիտի՞ հայերի որս սկսենք Կարսի փողոցներում», - ասել է Ադըգյուզելը: Նա մեղադրել է թուրք լրագրողներին ու գործիչներին, ովքեր աջակցում են հայերի գործունեությանը Թուրքիայում: Ավելին՝ նա հայերին է մեղադրել «1915-ի իրադարձությունների համար», կոչ արել «չփորձել թուրքերի համբերությունը» և խոստացել միջոցներ ձեռնարկել, եթե «նման բաները կրկնվեն»:

Պատգամավորն ասել է, որ այդ դեպքերի առնչությամբ դատախազությունը քալեր չի ձեռնարկել՝ նկատելով, թե անպատիժ մնացած ատելության քարոզը դրա թիրախում հայտնված մարդկանց հանդեպ հանցագործությունների իրականացման համար հիմք է նախապատրաստում:

Փայլանը նաև տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ատելության լեզվի համար ավելի խիստ պատիժներ սահմանող օրինագիծ են ներկայացնելու մեջլիսի ղեկավարությանը, ինչի համար ակնկալելու են նաև մյուս կուսակցությունների աջակցությունը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---