Ռումինիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում 4 հոկտեմբերի 2006 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գրավիչ երկիր է ռումինացի գործարարների համար: Այդ մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Նրա խոսքերով, ստեղծվել են հարաբերություններ, որոնք կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը երկու երկրների ընկերությունների միջեւ: «Քաղաքական երկխոսությունը պետք է ավելացնի ապրանքաշրջանառությունը երկրների միջեւ: Մենք գիտենք, որ Հայաստանի կառավարությունը միշտ կատարում է իր պարտավորությունները` դա վերաբերում ինչպես ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, այնպես էլ գործընկեր երկրներին: Մենք հավանություն ենք տալիս բաց քաղաքականությանը սեւծովյան տարածաշրջանում, եւ առավել եւս, կաջակցենք Հայաստանին քաղաքական, տնտեսական եւ սոցիալական առումով»,-ընդգծել է Բասեսկուն: Ինչ վերաբերում է Կոնստանցա նավահանգստի օգտագործմանը հայկական բեռնափոխադրումների համար, ապա Հայաստանի նախագահը նշեց, որ այդ հարցը օրակարգում է, սակայն դեռեւս չկա մշակված սխեմա: Բասեսկուն նկատեց, որ Հայաստանը կարող է օգտվել ոչ միայն ռումինական, այլ նաեւ բուլղարական ծովային նավահանգիստներից: «Ասյտեղ ամեն ինչ կախված է բեռների ծավալից: Դուք կարող եք հույս դնել Ռումինիայի վրա` դա կվերաբերի աջակցությանը ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում, թե տնտեսական համագործակցությանը»,-ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |