Պուտին. ՀՀ-ն, Ադրբեջանը, Նեպալն ու Կամբոջան ՇՀԿ–ին միանում են որպես գործընկեր

Պուտին. ՀՀ-ն, Ադրբեջանը, Նեպալն ու Կամբոջան ՇՀԿ–ին միանում են որպես գործընկեր

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ադրբեջանը, Կամբոջան, Հայաստանն ու Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես երկխոսության գործընկերներ:

Պուտինի խոսքով` կան նաև այլ երկրներ, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ աշխատանքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մի շարք երկրներ հետաքրքրված են մեր կազմակերպությանն այս կամ այն ձևով միանալու հարցով։ Հաշվի առնելով համապատասխան պահանջները` ուշադիր կուսումնասիրենք նրանց հայտերը»,- ասել է ՌԴ նախագահը։

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայ գործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին, որտեղ նաև ելույթ է ունեցել:

ՀՀ ղեկավարի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-Շանհայան փոխգործակցության հիմքում ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունն է: Նախագահն ընդգծել է, որ այս գաղափարի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է երկրների ինտեգրացիոն միավորումների ներուժի համադրում և տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացում՝ կազմակերպությունների շրջանակում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ: Սարգսյանը նկատել է, որ արդյունավետ գործակցության գործնական օրինակ Հայաստանի դեպքում կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս:

ՇՀԿ–ում ներառված է վեց պետություն` Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: ՇՀԿ-ն 2001-ին ստեղծվել է ռազմական համագործակցության նպատակով, սակայն ավելի ուշ կազմակերպությունը ստացավ նաև տնտեսական ազդակ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---