ԵԱՀԿ ՄԽ-ն կժամանի ՀՀ, ապա՝ Ադրբեջան. Նախապատրաստելու են երկու նախագահի հանդիպումը

ԵԱՀԿ ՄԽ-ն կժամանի ՀՀ, ապա՝ Ադրբեջան. Նախապատրաստելու են երկու նախագահի հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հուլիսի 20-ին կլինեն Հայաստանում, իսկ հուլիսի 21-ին կմեկնեն Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այցի նպատակն է նախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։

Վերջինհանդիպումը 2014-ի հոկտեմբերի 27-ին էր՝ Փարիզում: Այդ ժամանակ նախագահները հանդիպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև կայացել էր Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը։

Հուլիսին Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը: Վաշինգտոնը հիասթափված էր Բաքվի այս որոշումից և կոչ էր արել վերանայել այն:

Հունիսի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է պաշտոնական Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշման մասին: Երկու տարի առաջ Բաքուն նվազեցրեց ԵԱՀԿ ներկայացվածության մակարդակը, որը դեսպանության կարգավիճակից նվազեց մինչև ԵԱՀԿ նախագծերի համակարգող: Մինչև այդ Բաքուն դադարեցրել էր ԵԱՀԿ – ի և Ադրբեջանի կառավարության հետ կնքած Փոխըմբռնման հուշագրի գործողությունը, որի վերջնաժամկետը հուլիսի 4-ն էր՝ հասկացնելով, որ չի ցանկանում իր տարածքում տեսնել ԵԱՀԿ անկախ ներկայացուցիչների:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---