ՄԱԿ-ի ԳՔ. Մոտ 60 մլն մարդ լքել է իր տունը հակամարտության, աղետի պատճառով11 հուլիսի 2015 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Բնակչության համաշխարհային օրը: Դրա առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ նշելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամբողջ մոլորակում երբեք այսքան շատ մարդ հարկադրված չի եղել լքել իր տունը: Այն պայմաններում, երբ հակամարտության կամ աղետի պատճառով փախուստի դիմած մոտ 60 մլն մարդ կա, հատկապես խոցելի են կանայք ու դեռահաս աղջիկները: «Մոլեգին ծայրահեղականները և զինված խմբավորումները սարսափելի բռնությունների են դիմում, որոնք հանգեցնում են տրավմաների, անցանկալի հղիության, ՄԻԱՎ-ով վարակման և այլ հիվանդությունների: Ամոթը և պատասխանատվությունն ուղղակիորեն այն հանցագործների ուսերին են, ովքեր փոքրոգի ճակատամարտ են մղում անմեղ էակների մարմինների դեմ»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ չարագործների մոտ հայտնված կանայք միայն զոհ չեն: Նրանք հույսեր ունեն, ծրագրեր և ներուժ՝ կարևոր ներդրումներ կատարելու աշխարհի ընդհանուր ապագայի կերտման հարցում: Բան Կի Մունն ընդգծել է կանանց առողջության, այդ թվում՝ սեռական և վերարտադրողական առողջության, և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործողություններում նրանց կարիքների լուծման առաջնահերթ կարևորությունը: «Միաժամանակ, պետք է անդադար առաջ մղենք կանանց մարդու իրավունքները՝ թե անհանգիստ, թե խաղաղ ժամանակներում, որպեսզի նրանք կարողանան օգնել դադարեցնել համակամարտությունը, դիմագրավել հնարավոր հարվածին և նպաստել հետևանքների վերացման աշխատանքներին, ինչի կարիքն այդքան ունեն պատերազմից բզկտված հասարակությունները»,- հավելել է նա: Բան Կի Մունը հորդորել է երկրներին պարտավորություն ստանձնել՝ հասնելու ցայտուն արդյունքների, ինչը 2015 թվականը կդարձնի համաշխարհային գործողության ժամանակաշրջան՝ առաջին պլան մղելով մարդկանց, որպեսզի նրանք օգնեն կառուցել դիմակայունություն, խաղաղություն և կայուն բարեկեցություն ապագա սերունդների համար: Բնակչության համաշխարհային օրվա հռչակման համար հիմք է դարձել բնակչության թվի մասին ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որոնց՝ 1987-ի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 մլրդ-ի սահմանագիծը: Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 մլրդ-ի օր: Հետագայում՝ 1989-ին, ՄԱԿ-ն այս օրը հռչակեց որպես Երկրագնդի բնակչության համաշխարհային օր: Աշխարհի բնակչության թիվը 1830-ին կազմել է 1 մլրդ, 1930-ին՝ 2 մլրդ, 1960-ին՝ 3 մլրդ, 1975-ին՝ 4,5 մլրդ, 1987-ին՝ 5 մլրդ, 1999-ին՝ 6 մլրդ մարդ, 2007-ին՝ 6.7 մլրդ, իսկ 2011-ին այն հատեց 7 մլրդ-ի սահմանը: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլև յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ է գրանցվում: ՄԱԲՀ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատանքները մեկնարկել են 1969-ին: Հիմնադրամն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում`աղքատության կրճատման համար: Ներկայումս, Նյու Յորքում գտնվող իր կենտրոնակայանից և 129 գրասենյակ ներառող համաշխարհային ցանցից ՄԱԲՀ-ն աջակցում է 155 երկրի, տարածքի ու շրջանի զարգացման առաջնահերթություններին: ՄԱԲՀ-ն նաև տվյալների հավաքագրման և բնակչության վերլուծության գծով առաջատար գործակալություն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |