Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց![]() 11 հուլիսի 2015 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հուլիսի 4-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արսեն Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Հունիսի 7-ից 13-ը, հրադադարը խախտվել է մոտ150 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Հուլիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 5-րդ բանակային զորամիավորման միամյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ներկայացրել է 2014-ի հուլիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում բանակային զորամիավորման շրջանակում անցկացված միջոցառումների արդյունքներն ու բացթողումները: Ներկայացնելով զորամիավորման գործունեության արդյունքները՝ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում բարձր մակարդակով անցկացվել են մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ուսումնական տարվա պատրաստության պլաններով նախատեսված բոլոր միջոցառումները: Զորամիավորման հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես մարտական պատրաստության 79 հանկարծակի ստուգման, մարտավարաշարային և օպերատիվ պատրաստության պարապմունքների, հրամանատարաշտաբային զորավարժությունների, շտաբային մարզումների, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման և մարտական հենակետերի ու միջդիրքային ճանապարհների բարեկարգմանն ուղղված աշխատանքների վրա, որոնք պաշտպանության նախարարի կողմից ընդհանուր առմամբ դրական են գնահատվել: Զորամիավորման հրամանատարը արձանագրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հրամկազմի հետևողական աշխատանքի արդյունքում մոտ 50 տոկոսով նվազել են կարգապահական խախտումները, արտակարգ դեպքերն ու պատահարները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |