Նալբանդյան. Միջազգային հանրությունը պիտի դատապարտի մշակութային արժեքների հանդեպ ատելության դրսևորումը11 հուլիսի 2015 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-13-ը Երևանում անցկացվող «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պաշտոնական բացմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է խնդրին, որ այսօր շատ ազգերի մշակութային արժեքները արմատախիլ են արվում։ «Կրոնական և ազգային ատելության դրսևորումները հավասարապես ուղղված են մշակութային կոթողների դեմ: Այլոց մշակութային արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Մշակույթը սերունդների միջև կամրջող օղակ է, և դա է պատճառը, որ առաջին հերթին փորձում են ավերել մշակութային կոթողները», - ասել է նախարարը, մեջբերում է Tert.am-ը: Կոնֆերանսին մասնակցում են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպությունից: Նալբանդյանի խոսքով՝ միայն քաղաքական և տնտեսական գործոնները բավարար չեն ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության և միջքաղաքակրթական տևական համերաշխության համար, այս առումով ոչ պակաս կարևորագույն նշանակություն ունի մշակութային գործոնը: Այս համատեքստում նա կարևորել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Միացիր հանուն ժառանգության» կարգախոսը, որը միտված է կանխարգելելու մշակութային վանդալիզմը։ «Այսօր կայուն զարգացման հրամայականն ավելի քան արդիական է, անհերքելի է մշակույթի դերը կայուն զարգացման գործում, որի առանցքում մարդը և հասարակությունն են», - հավելել է նախարարը՝ նշելով, որ այս համաժողովը նաև ներկայիս մարտահրավերների և ձեռքբերումների ամփոփումն է: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում նշել է, որ հավաքվել են քննարկելու այն խնդիրները, որոնք հուզում են բոլորին՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է ունենա իր ներդրումը՝ ոչ միայն հուզող հարցերի քննարկման հարցում, այլև ՅՈւՆԵՍԿՕ-ի 70-ամյակի առթիվ։ «Մեզ համար այսօր ՅՈւՆԵՍԿՕ- ն որպես կառույց չափազանց կարևոր է, քանի որ այն միակ կառույցն է, որն ամենօրյա պաշտպանության է վերցրել մշակույթի խնդիրները», - ասել է նա՝ նշելով՝ պատահական չե, որ կոնֆերանսն անցկացվում է Մատենադարանում, որն ընդգրկված է կազմակերպության «Աշխարհի հիշողություն» ցանկում։ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ'Արմենիանն իր հերթին նշել է, որ այս միջոցառումը համընկնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ, ինչը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը և նվիրվածությունը կառույցի ծրագրերին: Կոնֆերանսի շրջանակում կկայանան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները: Կոնֆերանսին արտերկրից մասնակցում են ՅՈւՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, Հայաստանից՝ շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |