Նոր պարզեցված քարտային վարկ՝ Զարգացման բանկից14 հուլիսի 2015 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Զարգացման հայկական բանկը բոլոր նրանց, ովքեր խուսափում են վարկի տրամադրման բարդացված գործընթացներից և ցանկանում առավել արագ ստանալ անհրաժեշտ գումարը, առաջարկում է նոր «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծ: Վարկի տրամադրումը հիմնված է հաճախորդի վարկունակության պարզեցված ընթացակարգով գնահատման վրա և այն հաճախորդների համար է, ովքեր ունեն կայուն եկամուտ և դրական վարկային պատմություն: Բանկը «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծը տրամադրում է մինչև 7 մլն դրամին համարժեք ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, մինչև 7 տարի մարման ժամկետով՝ անշարժ գույքի գրավադրմամբ: Զարգացման բանկի Վարկավորման և ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանի խոսքով, ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռվում տրամադրման արագության և պահանջվող թղթաբանության սակավության շնորհիվ հաշված օրերի ընթացքում ստանալ վարկը՝ կենցաղային խնդիրները լուծելու համար: «Ընդ որում, վարկի համար սահմանված տոկոսադրույքները և վարկի տրամադրման հետ կապված այլ ծախսերը բանկը հնարավորինս նվազեցրել է, այդ թվում՝ անշարժ գույքի գնահատման և ապահովագրման ծախսեր, ինչպես նաև վարկային հայտի ուսումնասիրման վճարներ չեն պահանջվում: Շատերի համար էական կարող է լինել այն, որ վարկը տրամադրվում է երկարաժամկետ, ինչը զգալիորեն թեթևացնում է մարումների բեռը»,- նշել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |