«Նոր հորիզոններ» տիեզերանավը հուլիսի 14-ին կմոտենա Պլուտոնին14 հուլիսի 2015 - 13:38 AMT PanARMENIAN.Net - NASA-ի «Նոր հորիզոններ» միջմոլորակային ավտոման կայանը պատմական մոտեցում կկատարի Պլուտոնին հուլիսի 14-ին Երևանի ժամանակով 15:49-ին: Այդ պահին տիեզերանավը կլինի 12,5 հազար կմ հեռավորության վրա գաճաճ մոլորակից: Մոլորակին մոտենալուց հետո զոնդը կշարժվի առաջ, դեպի Արեգակնային համակարգի սահմանը: Պլուտոնին մոտենալուց 13 ժամ անց զոնդը պետք է ռադիոազդանշան ուղարկի Երկիր, ինչը կնշանակի, որ ամեն ինչ կարգին է: Որևէ տիեզերական օբյեկտի բեկորի հետ բախվելու սարքի հավանականությունը շատ փոքր է` մեկը 10 հազարի հարաբերակցությամբ: 2015-ի հուլիսի 4-ին ավտոմատ կայանում ներքին համակարգերի անհայտ բնույթի խափանում տեղի ունեցավ, որի արդյունքում կորավ կապը Երկիր կոլորակի հետ և կայանն անցավ անվտանգ ռեժիմի: Ինժեներների ջանքերի շնորհիվ մի քանի օրից «Նոր հորիզոնները» շարունակեց ճանապարհը դեպի Պլուտոն: Ըստ NASA-ի տվյալների, զոնդի աշխատանքի գլխավոր արդյունքն առայժմ Պլուտոնի չափերի ճշգրտումն էր, որը, պարզվեց, ավելի մեծ է, քան համարվում էր: Մոլորակի տրամագիծը 2370 կմ է: Դա նշանակում է, որ Պլուտոնի խտությունը ավելի ցածր է, քան համարվում էր, իսկ սառույցի բաժինը` ավելի մեծ: Կայանը հուլիսի 11-ին LORRI (Long Range Reconnaissance Imager) գործիքի միջոցով ստացել է Պլուտոն գաճաճ մոլորակի և նրա արբանյակ Քարոնի նոր պատկերները, որտեղ նկատելի են Քարոնի բարդ երկրաբանության նշանները: Քարոնի հյուսիսային բևեռի շրջանում նկատելի է մուգ հատված, որի բնույթը դեռ պարզ չէ գիտնականների համար: Ավելի ստորին մասում, արբանյակի հասարակածի մոտ նկատվում են լանդշաֆտի հնարավոր խորացումներ: Քարոնի հարավային բևեռի մոտ նկատելի է մոտ 96,5 կմ տրամագծով շրջանակային կազմավորում, որը, ենթադրաբար, կարող է հարվածային խառնարան լինել: Ըստ գիտնականների, այն առաջացել է մոտավորապես 1 մլրդ տարի առաջ Կոյպերի գոտու ոչ մեծ մարմնի հետ բախումից: Մինչ այդ «Նոր հորիզոնները» Երկիր է ուղարկել գունավոր պատկերներ, որոնք ցույց են տալիս Պլուտոնի երկու կիսագունդը: Պատկերներից մեկի վրա կարելի է տեսնել տարօրինակ բծեր, որոնք գտնվում են հասարակածի շրջանում, իրարից հավասար տարածության վրա: Դրանցից յուրաքանչյուրի տրամագիծը հասնում է 480 կմ: Գիտնականները նախկինում երբեք նման բան չեն տեսել` նրանք շատ հետաքրքրված են չափերով ու դրանց փոխադարձ դիրքով: «Նոր հորիզոնները» ավտոմատ միջմոլորակային կայան է, որը գործարկվել է «Նոր սահմաններ» ծրագրի շրջանակում և նախատեսված է Պլուտոնի և նրա բնական արբանյակ Քարոնի ուսումնասիրության համար: Գործարկումն իրականացվել է 2006թ. հունվարի 19-ին, 2007-ին այն մոտեցել է Յուպիտերին, իսկ 2015-ին` Պլուտոնին: Պլուտոնի մոտով անցնելուց հետո սարքը, հնարավոր է, կուսումնասիրի նաև Կոյպերի գոտւ օբյեկտներից մեկը: «Նոր հորիզոններ» ծրագիրը հաշվարկված է 15-17 տարվա համար: Պլուտոնը Արեգակնային համակարգի իններորդ մոլորակն է: Երկրից շատ հեռու է, և նրա մասին քիչ բան է հայտնի: Իր ուղեծրի ամենահեռավոր կետում նա Արեգակից հեռանում է 7 մլրդ կմ: Պլուտոնը համարվում է գաճաճ մոլորակ: Պլուտոնի ուղեծիրը շատ առումներով նման չէ Արեգակին ավելի մոտ, մեծ մոլորակների ուղեծրերին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |