Օպերացիոն շահույթով սմարթֆոնների շուկայի 92%-ն Apple-ինն է14 հուլիսի 2015 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Canaccord Genuity վերլուծական գործակալությունն ամփոփել է 2015-ի առաջին եռամսյակի արդյունքները սմարթֆոնների շուկայի համար: Պարզվել է, որ օպերացիոն շահույթով սմարթֆոնների ամբողջ շուկայի 92 %-ը պատկանում է ամերիկյան Apple-ին: Այս առաջատար դիրքի գործոններից մեկը մրցակիցների համեմատ ավելի բարձր գներն են, քանի որ վաճառված սարքերի քանակով Apple-ը զբաղեցնում է շուկային միայն 20%-ը: Այնուամենայնիվ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Apple-ի մասնաբաժինը շուկայում կազմում էր 65 %: 2015-ի առաջին եռամսյակում Apple-ը 43 %-ով ավելացրել է վաճառքները նախորդ տարվա համեմատ: Աճել է նաև յուրաքանչյուր սարքի միջին գինը` 2015-ին այն կազմել է 659 դոլար, ինչը 60 դոլարով ավելի է, քան մեկ տարի առաջ: Գնաճը վերլուծաբանները բացատրում են մեծ էկրանով և ավելի թանկ iPhone 6 և iPhone 6 Plus-ի առկայությամբ Apple-ի սմարթֆոնների շարքում: Android-ով աշխատող սմարթֆոնների միջին գինը 2014-ին կազմել է 185 դոլար: Երկրորդ տեղում հարավկորեական Samsung-ն է, որին բաժին է ընկնում սմարթֆոնների շուկայի 15%-ը: Այն, որ հանրագումարում ամերիկյան և հարավկորեական ընկերությունները 100 տոկոսից ավելի են ընդգրկում, վերլուծաբանները բացատրել են շուկայի մյուս խաղացողների մոտվնասով կամ շահույթի բացակայությամբ 2015-ի առաջին եռամսյակում: Apple ընկերությունն ընդգրկվեց սմարթֆոնների վաճառքի շուկայի առաջատարների եռյակում 2010-ին և արդեն 2012-ին կիսում էր շահույթի կեսը Samsung-ի հետ: Canaccord-ի վերլուծաբանները կարծում են, որ բեկումնային եղավ առաջին iPhone-ի թողարկումը 2007-ին, երբ սմարթֆոնների վաճառքի շուկայի շահույթի մոտ 2/3-ը բաժին էր ըկնում ֆիննական Nokia-ին: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |