Firefox-ը կարգելափակի Adobe Flash Player փլագինը14 հուլիսի 2015 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Adobe Flash Player-ը բազմիցս է քննադատության ենթարկվել արտադրանքի ծածկագրում խոցելի պահերի մեծ քանակի համար: Նախօրեին Facebook-ի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կոչ է արել Adobe-ին հրապարակել Flash-ի կիրառման վերջին ժամկետը բրաուզերներում: Ավելի վաղ Google-ը Flash Player-ում խոցելիության դեմ պայքարի շրջանակում Youtube-ը տեղափոխեց HTML5-ի: Մարկ Շմիդտը, որը ղեկավարում է Firefox-ը, Twitter-ի իր էջում հայտնեց, որ այսուհետ Mozilla Firefox բրաուզերը կարգելափակի Adobe Flash Player փլագինի կիրառումը: Արգելափակումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվի նոր տարբերակ, որը զերծ կլինի փլագինի այսօրվա դրությամբ հայտնի բոլոր խոցելի թերություններից: Ցանկության դեպքում օգտատերը միևնույն է կկարողանա օգտվել Flash-ից կարգաբերումներում, սակայն Mozilla-ն խորհուրդ չի տալիս դա անել: Adobe Flash-ը Adobe Systems ընկերության մուլտիմեդիային հարթակն է վեբ-հավելվածների ստեղծման կամ մուլտիմեդիային շնորհանդեսների համար: Լայնորեն օգտագործվում է գովազդային բաններների, անիմացիայի, խաղերի ստեղծման, ինչպես նաև վեբ էջերում տեսա- և աուդիոձայնագրությունների վերարտադրման համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |