Չինաստանում սմարթֆոններն ավելի շատ են, քան ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի բնակչութունը![]() 14 հուլիսի 2015 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Սմարթֆոնների հանդեպ բուռն հետաքրքրությունը Չինաստանում չի բացատրվում միայն կապի որակի բարելավմամբ: Նախորդ տարի աշխարհի խոշորագույն բջջային օպերատոր China Mobile-ը սկսել է թարմացնել իր ցանցը մինչև չորրորդ սերնդի TDD-LTE: Դա հրահրեց Չինաստանի մյուս երկու օպերատորներին` China Unicom և China Telecom-ին, նմանատիպ քայլի դիմել: GSMA ընկերության մասնագետները հաշվել են Չինաստանի բջջային ցանցերում օգտագործվող սմարթֆոնների քանակը` պարզվել է, որ այն գերազանցում է երեք երկրի` ԱՄՆ, Բրազիլիայի և Ինդոնեզիայի բնակչության քանակն ամբողջությամբ վերցրած: Սմարթֆոնների օգտագործմամբ ակտիվ միացումների քանակը Չինաստանում 2015-ի առաջին եռամսյակում հասել է 913 միլիոնի, ինչը 100 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Համեմատության համար. ԱՄՆ բնակչությունը 2014-ի վերջի տվյալներով 319 մլն է, Բրազիլիայում 2013-ի ավարտին ապրում էր 200 մլն մարդ, Ինդոնեզիայում` 250 մլն: Հետազոտության հեղինակները նշում են այն փաստը, որ սմարթֆոնների իրական օգտատերերն ավելի քիչ են` 691 մլն: Չինաստանում շատերն ունեն միանգամից 2 կամ նույնիսկ 3 սմարթֆոն: Սակայն նույնիսկ այդ դեպքում թիվը մի փոքր է զիջում ԱՄՆ, Բրազիլիայի և Ինդոնեզիայի բնակչության հանրագումարին: Այս պահի դրությամբ 4G-միացումների քանակը Չինաստանում հավասար է 100 միլիոնի: GSMA փորձագետները կանխատեսում են, որ այդ թիվը մինչև 2020 թ. կհասնի 1 մլրդ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |