Երևանում կիթառի առաջին փառատոնն է անցնում. Հայտնի կիթառահարներ ու պրեմիերաներ![]() 14 հուլիսի 2015 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-24-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Երևանյան միջազգային կիթառի փառատոնը: Այն կազմակերպել են են Երևանի կիթառահարների ասոցիացիան և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիան: Փառատոնը, որի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը, հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին: Երիտասարդ կիթառահարները հնարավորություն ունեն ունկնդրելու և դասեր վերցնելու միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորներից: Փառատոնի հյուրերն են դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ): Փառատոնի բացմանը ելույթ են ունեցել փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը (Հայաստան / Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը: Փառոտոնի շրջանակում Կոմիտասի անվան թանգարանի համերգասրահում՝ հուլիսի 24-ին, ժամը 19:00-ին, տեղի կունենա Ռոլֆ Ստրավերի Stimmen der Vergangenheit (թարգ.՝ «Ձայներ անցյալից») կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |